Ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Honda-ն ու Opel-ը. կա վիրավոր

10:47 | 08.11.2019

Ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Honda-ն ու Opel-ը. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 6-ին, ժամը 07:50-ի սահմաններում Սեւան-Գավառ-Լճաշեն ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչ, 51-ամյա Ա.Հ.-ի վարած Honda մակնիշի 70 OT 033 համարանիշի եւ Սեւան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ա.Մ.-ի վարած Opel մակնիշի 35 XN 338 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սեւան» բժշկական կենտրոն:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք