Հրդեհ՝ «Լուէլ» սուպերմարկետի պահեստում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

10:18 | 08.11.2019

Հրդեհ՝ «Լուէլ» սուպերմարկետի պահեստում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 02:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին:

«Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 քմ) մասամբ այրվել են հոսանքի սնուցման բլոկը եւ սառնարանը, մոտ 5 գմ մալուխ եւ կախովի առաստաղը՝ մոտ 5 քմ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք