Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը ՔԿ-ում են

19:00 | 07.11.2019

Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը ՔԿ-ում են

ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը Քննչական կոմիտեն արդեն ստացել է ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր տարածվել, որ Դավիթ Սանասարյանը Կիեւյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա Ա. Ղեւոնդյանին: Այդ հրապարակումներից հետո Դավիթ Սանասարյանը հերքել էր տարածված տեղեկությունները, ավելի ուշ, ֆեյսբուքյան լայվի միջոցով ընդունել, որ նման դեպք տեղի է ունեցել։ Նա նշեց նաեւ, որ երեխայի մայրն իրենից գումար է պահանջել, հակառակ դեպքում ասել է, թո լրատվամիջոցներին կհայտարարի, որ Սանասարյանն իր երեխային վրաերթի է ենթարկել։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք