Ռոնալդուի մայր. Ֆուտբոլային մաֆիան չի թողնում, որպեսզի Կրիշտիանուն «Ոսկե գնդակ» նվաճի

15:20 | 02.11.2019

Ռոնալդուի մայր. Ֆուտբոլային մաֆիան չի թողնում, որպեսզի Կրիշտիանուն «Ոսկե գնդակ» նվաճի

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, հայտարարել է, որ իր որդին արհեստական խոչընդոտների պատճառով չի արժանանում «Ոսկե գնդակի»:

«Եթե չլիներ ֆուտբոլային մաֆիան, Կրիշտիանուն ավելի շատ «Ոսկե գնդակներ» կունենար: Ֆուտբոլում ևս կան անարդարություններ:

Կարծում եմ, որ եթե Ռոնալդուն լիներ իսպանացի կամ անգլիացի, ամեն ինչ այլ կլիներ»,- Ռոնալդուի մոր խոսքը փոխանցում է AS-ը:

Տեղեկացնենք, որ 2019 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկրի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 2-ին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք