2020-ին սոցիալապես անապահովներին աջակցելու համար բյուջեից կհատկացվի 377 մլն դրամ

16:40 | 01.11.2019

2020-ին սոցիալապես անապահովներին աջակցելու համար բյուջեից կհատկացվի 377 մլն դրամ

2020-ին սոցիալապես անապահովներին աջակցելու համար բյուջեից կհատկացվի 377 մլն դրամ: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ այդ միջոցները կծախսվեն սոցիալապես անապահով ընտանիքների կյանքի մակարդակը բարելավելու նպատակով նպաստներ տրամադրելու համար: Ընդ որում, այդ գումարը 2019-ին տրամադրված գումարի համեմատ չի փոխվել եւ մնացել է նույն մակարդակին:

Նշենք, որ 2020-ին շահառուների թիվը կկազմի գրեթե 100 հազար ընտանիք:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք