Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագիրը

13:00 | 30.10.2019

Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի կառուցման ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի, մասնավորապես Հայաստան-Վրաստան հաղորդիչ գծի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ծրագրի շրջանակում գերմանական KFW բանկի հետ համագործակցության, այդ թվում՝ ֆինանսական միջոցների ներգրավման, շինաշխատանքների մրցույթի կազմակերպման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդիչ գծի շրջանակում Դդմաշենի եւ Այրումի  ենթակայանների կառուցմանը եւ այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող քայլերին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք