Չինաստանում ESRI-ն ներկայացրել է տվյալների մուտքագրման միասնական ծրագիրը

12:30 | 28.10.2019

Չինաստանում ESRI-ն ներկայացրել է տվյալների մուտքագրման միասնական ծրագիրը

ESRI-ն ներկայացրել է տվյալների մուտքագրման միասնական ծրագիրը:

Այս առնչությամբ, Կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ «Տվյալների էկոհամակարգ հանուն կայուն զարգացման» միջազգային աշխատաժողովին մասնակցել է նաեւ Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի եւ քարտեզագրության վարչության փորձագետ Հայկ Երիցյանը։ Չինաստանի Դեչինգ քաղաքում աշխատաժողովը կազմակերպել էին ՄԱԿ-ը եւ Չինաստանի բնական պաշարների նախարարությունը։

Ավելի քան 15 երկրների մոտ 100 մասնակիցները ներկայացրին իրենց ձեռքբերումներն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների ներդրման, ինչպես նաեւ կայուն զարգացման նպատակների ցուցանիշների արձանագրման հարցերում: Միաժամանակ, քննարկվեցին նաեւ այն մեթոդական խնդիրները, որոնք ի հայտ են եկել առանձին երկրներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերահսկելիությունը դյուրացնելու եւ հաշվարկելու համար:

«ESRI» ընկերությունն անդրադարձավ «SDG Data Portal» ծրագրին, որի միջոցով յուրաքանչյուր երկիր պետք է իրականացնի իր հավաքագրած տվյալների մուտքագրումը՝ 2030 թվականի կայուն զարգացման նպատակների իրագործելիությունը գնահատելու համար:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշվեց, որ չնայած այդ գործիքը ստեղծվել է ազգային վիճակագրական ծառայությունների համար, այնուամենայնիվ, այն պետք է օգտագործեն նաեւ ազգային քարտեզագրական վարույթ իրականացնող մարմինները, քանի որ կայուն զարգացման նպատակներից շատերը տարածական բնույթ ունեն:

 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք