Հայ մասնագետները Հալեպում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել

10:33 | 22.10.2019

Հայ մասնագետները Հալեպում պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին եւ 21-ին «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ ՀՀ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի եւ  գործողությունների բաժնի պետ  Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները եւ ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված եւ արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները: Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարեւորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Համագործակցությունը շարունակվում է»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք