Տավուշում «Նիվան» բախվել է ծառին. փրկարարները դուրս են բերել վարորդին

10:14 | 22.10.2019

Տավուշում «Նիվան» բախվել է ծառին. փրկարարները դուրս են բերել վարորդին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 03:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տավուշ գյուղի ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ք., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք