Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարին

18:36 | 21.10.2019

Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարին

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով լսումները տեղի կունենան 2020 թվականի փետրվարին, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է Լոնդոնի դատավոր Վանեսա Բերեյցերի կողմից Ասանժի իրավաբանների միջնորդությունը՝ երեք ամսով լսումները հետաձգելու մասին մերժելուց հետո։

48-ամյա Ասանժին ԱՄՆ-ում ներկայացվել է 18 մեղադրանք, ներառյալ դավադրությունը՝ կառավարական համակարգիչները կոտրելու նպատակով եւ լրտեսության մասին օրենքի խախտումը։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, Ասանժը բանտում կանցկացնի տասնյակ տարիներ։ 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք