Ֆիլիպինների ոստիկանության նախկին պետին կասկածում են առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ

16:42 | 21.10.2019

Ֆիլիպինների ոստիկանության նախկին պետին կասկածում են առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ

Ֆիլիպինների նախկին ոստիկանապետին սպառնում է քրեական հետաքննություն, նա կասկածվում է առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ, տեղեկացնում է BBC-ն։

Գեներալ Օսկար Ալբայալդեն անցած շաբաթ հրաժարական է տվել առգրավված թմրանյութերի վերավաճառքի մեջ ներգրավված ոստիկանության սպաներին հովանավորելու մեղադրանքի ֆոնին։

Ազգային ոստիկանության ղեկավար եղած ժամանակ Ալբայալդեն գլխավորել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի արշավը, որը պատերազմ է հայտարարել թմրավաճառքին։

Քննադատները հայտարարում են, որ 2016 թվականից սկանդալային ոստիկանական գործողությունների հետեւանքով զոհվել են թմրանյութերի օգտագործման մեջ հազարավոր կասկածվողներ։

Ինքը՝ Ալբայալդեն, չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ողջունում է հետաքննությունը, որն իրականացնում է ոստիկանությունն այս գործի հետ կապված։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք