Թաիլանդական ընկերությունը Չինաստանից 20 հազար ռոբոտ կգնի՝ մանկական սրճարաններում «աշխատեցնելու» համար

13:13 | 21.10.2019

Թաիլանդական ընկերությունը Չինաստանից 20 հազար ռոբոտ կգնի՝ մանկական սրճարաններում «աշխատեցնելու» համար

Թաիլանդական Robot Cafе Restaurant ընկերությունը չինական UBTech Robotics ընկերությունից 20 000 մարդանման ռոբոտ է պատվիրել, որոնք նախատեսված կլինեն 3-13 տարեկան երեխաների և դեռահասների հետ աշխատանքի համար, գրում է nationthailand.com-ը:

Ռոբոտները լինելու են մանկական սրճարան-ռեստորանների ցանցի հիմնական աշխատողները:

Robot Café ընկերությունը, որն իր սրճարանների դռները կբացի մայրաքաղաք Բանգկոկում և երկրի հյուսիսային մայրաքաղաքում` Չիանգմայում, պլանավորում է մինչև 2019 թվականի ավարտը ռոբոտների կողմից սպասարկվող ևս 18 սպասարկման կետ բացել, իսկ հաջորդող երկու-երեք տարվա ընթացքում մինչև հազար մասնաճյուղ ունենալ` ֆրենչայզինգի տարբերակով:

Սրճարանի սեղանները սպասարկելուց բացի` ռոբոտները հատուկ խաղային տարածքում սրճարանի ամենափոքր այցելուներին կսովորեցնեն Lego կոնստրուկտորներ հավաքել, ավելի մեծ տարիքի երեխաներին կպատմեն ռոբոտային տեխնիկայի ձեռքբերումների մասին, օտար լեզվի պարապմունքներ կանցկացնեն: Այս պահին ընկերությունը Booking.com պորտալի հետ համագործակցության տարբերակներ է մշակում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք