Չիլիի մայրաքաղաքում բողոքի ցույցերի պատճառով արտակարգ դրություն են մտցրել

18:45 | 19.10.2019

Չիլիի մայրաքաղաքում բողոքի ցույցերի պատճառով արտակարգ դրություն են մտցրել

Մետրոյի երթեւեկության գնի բարձրացման հետ կապված անկարգությունների պատճառով Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրի մայրաքաղաք Սանտյագոյում  արտակարգ դրություն է հայտարարել։ Հեռուստատեսային ուղերձում Պինյերան հայտարարել է, որ արտակարգ դրություն մտցնելու որոշումը կայացրել է Սանտյագոյի մետրոյի կայարանների վրա «լուրջ ու անդադար հարձակումների պատճառով, հայտնում է DW-ը։

Որպես սրա հաստատում ցուցադրված տեսանյութերում էսկալատորներ եւ կայարաններից մեկում կրակ է եղել։ Հրդեհումների պատճառով 20 կայարաններ լրջորեն վնասվել են։ Մետրոպոլիտենի ղեկավարությունը հայտարարել է, որ վնասի չափը հասնում է 700 000 դոլարի։  La Tercera թերթի տվյալներով, մետրոյի կայարաններում մեծ թվով ոստիկաններ են աշխատում, ընդ որում նրանցից 156-ը վնասվածքներ է ստացել։ Անկարգութունների հետեւանքով 180 մարդ կալանավորվել է։

Մետրոպոլիտենի ղեկավարությունը հոկտեմբերի 19-20-ը ոչ աշխատանքային  է հայտարարել։ Ակնկալվում է, որ մինչեւ հոկտեմբերի 21-ը «ենթակառուցվածքի լուրջ վնասվածքները» կվերացվեն, որից հետո ուղեւորները կրկին կկարողանան օգտվել մետրոյի ծառայություններից։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք