Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին»

18:09 | 19.10.2019

Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Տամբովի» հետ:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդիպման 76-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգևելով «Ուրալին»:

Հանդիպման ավարտից հետո «Տամբովի» հայաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել:

«Ուրալն» այժմ 17 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Տամբովը» 8 միավորով վերջին տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Տամբով» - «Ուրալ»՝ 1:2

Օբուխով, 61 - Իլյին, 73, Հարոյան, 76

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք