«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

16:54 | 19.10.2019

«Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը, որը վարում էր Անժելա Թովմասյանը, փակվել է քաղաքական ճնշումների հետևանքով։

«Մասնավոր հեռուստաընկերությունը պետք է մեկնաբանի՝ ինչու է գնացել այդ քայլին, որովհետև, ինչքան հասկանում եմ Անժելա Թովմասյանի խոսքից, հայտարարությունից, եղել են ճնշումներ», - մեզ հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը։

«Անհասկանալի է, երբ դա այդ հեռուստաընկերության ամենառեյտինգային հաղորդումն է, որպես գործատու, ընկերությունը պետք է ամեն կերպ պահեր, սա նշանակում է, որ խնդիրը եղել է քաղաքական ու ընկերությունը ստիպված է գնացել այդ քայլին», - ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ նախկինում էլ է եղել վտանգ, որ կարող է փակվել լրատվամիջոց կամ հաղորդում, բայց, այնուամենայնիվ, խնդիրը հաղթահարվել է։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք