Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը. Արա Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվող իրադարձությունների մասին

16:46 | 19.10.2019

Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը. Արա Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի հետ կատարվող իրադարձությունների մասին

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելուն։ Գրառման մեջ ասվում է.

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ:
Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, Նախագահ Քոչարյանին ամեն ձև վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է և այլևս չի կրկնվի:

Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլևս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:

Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանո՞ւմ եք, որ ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև հենց ձեր երեխաներին և ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որևէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք