Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել

16:37 | 19.10.2019

Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել

Ուկրաինայի Ռադայի շենքում կզաքիս է հայտնվել: Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ իր Facebook-ի էջում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վախեցած կենդանին վազվզում մի անկյունից մյուսը, փորձում բացել դռները և թաքնվել մարդկանցից:

«Շաբաթը Ռադայում անսպասելի ավարտ ունեցավ: Գիտեի, որ Ռադայում շատ բան կարելի է տեսնել, բայց այսպիսի հյուրը անգամ ինձ զարմացրեց»,- գրել է պատգամավորը:

Նշվում է, որ ի վերջո հաջողվել է բռնել կզաքիսին և բաց թողնել ազատ տարածք։ Առահժմ պարզ չէ, թե ինչպես էր կենդանին հայտնվել շենքում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք