Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիր կստորագրվի նոյեմբերին

15:24 | 19.10.2019

Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագիր կստորագրվի նոյեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագիր կստորագրվի Չիլիում նոյեմբերի 16-17-ը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է Ամերիկայի ձայնը:

«Կարծում եմ՝ այն հեշտությամբ կստորագրվի Չիլիում, որտեղ ներկա կլինի նաեւ նախագահի Սի Ցզինփինը: Մենք շատ լավ ենք աշխատում Չինաստանի հետ»,- հայտարարել է նա:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել է, որ Չինաստանը համաձայնել է տարեկան 50 մլրդ դոլարի չափով ամերիկյան գյուղատնտեսական ապրանք գնել այսպես կոչված «գործարքի առաջին փուլի» շրջանակում: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք