Ուկրաինայում 12 տարեկանում ծննդաբերած աղջիկը հրաժարվել է երեխայից

18:48 | 10.10.2019

Ուկրաինայում 12 տարեկանում ծննդաբերած աղջիկը հրաժարվել է երեխայից

Ուկրաինայի Ռովնո քաղաքում բնակվող աղջիկը, որը ծննդաբերել էր 12 տարեկանում, հրաժարվել է երեխայից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի երեխաների հարցով զբաղվող ծառայության ղեկավարին, դա տեղի է ունեցել դուրս գրումից անմիջապես հետո:

Վերջինս մասնավորեցրել է, որ նորածնի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել, և նրան հատուկ խնամք է անհրաժեշտ: Հետագայում փոքրիկին կտեղափոխեն մանկատուն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղջկա ընտանիքը գրանցում չունի և բնակվում է աղբանոցի հարևանությամբ: Բժիշկների խոսքով՝ աղջիկը ո՛չ ուկրաիներեն էր հասկանում, ո՛չ ռուսերեն:

Հիշեցնենք, որ 12-ամյա աղջկա ծննդաբերության մասին հաղորդվում էր սեպտեմբերի 16-ին: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք