Ֆինլանդիան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային

18:41 | 10.10.2019

Ֆինլանդիան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային

Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի իրականացրած ռազմական գրոհը Սիրիայի տարածքում և սառեցրել է զենքի վաճառքի արտոնագիրն այդ երկրում զենք վաճառելու համար: Այս մասին հայտնում է Yle հեռուստաընկերության կայքը:

Երկրի վարչապետ Անտի Ռինեն հայտարարել է, որ Պետխորհուրդը նոր արտոնագրեր չի տրամադրի Թուրքիա զենք արտահանելու համար: Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի գործողությունները բարդացնում են տարածաշրջանում տիրող առանց այդ էլ սուր ճգնաժամը:

«Մենք խիստ մտահոգված ենք Թուրքիայի գործողությունների հետևանքներով Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի համար: Ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նոր փախստականների հոսքի առաջացմանը, որոնք կձգտեն հեռանալ տարածաշրջանից: Մենք դրան պետք է պատրաստվենք նաև ԵՄ-ի մակարդակով», - ասել է Ռինեն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է սիրիացի քրդերի դեմ նոր՝ «Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավ սկսելու մասին: Նախօրեին թուրքական ուժերը ավիահարվածներ են հասցրել քրդական ուժերի դիրքերին, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:

ԵՄ խորհուրդը ևս հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ԵՄ անդամ բոլոր երկրները դատապարտում են թուրքական գործողությունները: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք