Ինդոնեզիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անվտանգության հարցերի նախարարի վրա

15:22 | 10.10.2019

Ինդոնեզիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անվտանգության հարցերի նախարարի վրա

Ինդոնեզիայի քաղաքական, իրավական և անվտանգության հարցերով նախարար Վիրանտոն Բանտենի նահանգ կատարած աշխատանքային այցի ժամանակ դանակով հարձակման է ենթարկվել անհայտ անձի կողմից: Այս մասին հաղորդում է The Jakarta Post-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Վիրանտոյի՝ համալսարանի բացման արարողությանը մասնակցելուց հետո: Անհայտ անձը փորձել է հարձակվել պաշտոնյայի վրա, երբ վերջինս նստել է մեքենան:

Հարձակման հետևանքով նախարարը, հնարավոր է, վնասվածքներ է ստացել և շտապ հոսպիտալացվել է։ Հարձակման ընթացքում տուժել է նաև տեղի ոստիկանապետը:

Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվել են մի կին և տղամարդ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք