«Տականք, մի զինվորի վրա ծաղիկ դրե՞լ ես». վիճաբանություն՝ Կառավարության բակում

13:48 | 10.10.2019

«Տականք, մի զինվորի վրա ծաղիկ դրե՞լ ես». վիճաբանություն՝ Կառավարության բակում

Կառավարության շենքի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 10-ին, վիճաբանություն տեղի ունեցավ սեւազգեստ մայրերի եւ մի քաղաքացու միջեւ։

Սեւազգեստ մայրերը բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց, եւ ուզում էին էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել Արցախյան շարժման սկզբից մինչեւ օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրելու հարցը։

Ակցիայի ընթացքում մոտեցավ մի կին եւ հարց ուղղեց՝ մի՞թե չեն ամաչում, եկել, կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Եվ հայտարարեց, որ այս ակցիան կազմակերպել են նախկին իշխանությունները։ Այդ հայտարարությունից հետո սկսվեց վիճաբանություն, սկսվեց հրմշտոց, եւ ոստիկանները հեռացրին շենքի դիմացից Սեւազգեստ մայրերի հետ վիճաբանող կնոջը.

«Մի զինվորի վրա ծաղիկ դրե՞լ ես: Տականքի մեկը։ Տղուս որ փակ դագաղով բերում էին, դու ո՞ւր էիր»,- ասաց մայրերից մեկը։

Սեւազգեստ մայրերը նրա այդ արարքը սադրանք որակեցին.

«Նա հատուկ էր եկել։ Եկավ սկզբից ասաց՝ տիկին Մարգարիտա եկել եմ որ քեզնից շնորհակալություն հայտնեմ, թե հետո ի՞նչ հեղաշրջում արեց չեմ կարող ասել», - ասաց ցուցարար կանանցից մեկը։

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին լրագրողներին պատմեց, որ տվյալ քաղաքացին քիչ առաջ մոտեցել է իրեն, շնորհակալություն հայտնել, եւ հետո սկսել նման հայտարարություններ անել.

«Ես պատրաստ եմ ցանկացած սադրանքի։ Ես վարչապետի նկատմամբ, քավ լիցի, ոչինչ չունեմ, նրան չեմ վարկաբեկում։ Մենք ուղղակի մեր խնդիրն ենք բարձրաձայնում։ Եթե վարչապետը լուծ ընկնի կանալիզացիան էլ իրենց չի փրկի։ Ես ապարանցի եմ, ոչ սապոնվելու եմ, ոչ էլ մտնելու»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք