Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի

13:09 | 10.10.2019

Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի

Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար  ուղեգրեր կտրամադրվի: Նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է  4․320․000 դրամ։

Որոշումը կայացվել է՝ կարեւորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի եւ առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ նրանց ունեցած վաստակը։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք