Դանակով զինված մեքսիկացին հարձակվել է լրագրողի վրա

13:01 | 10.10.2019

Դանակով զինված մեքսիկացին հարձակվել է լրագրողի վրա

Մեքսիկայում դանակով զինված տղամարդը հարձակվել է լրագրողի վրա։ Տուժողը Observador Ciudadano պորտալի թղթակից Մանուել Ալֆարոն էր։

Թղթակիցը դանակի չորս հարված է ստացել որովայնին եւ ձեռքին։ Նրան հոսպիտալացրել են։ Բժիշկներն անհապաղ վիրահատել են նրան։ Ներկայում նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է RG-ին՝ հղում կատարելով Milenio-ին։

Սա Մանուել Ալֆարոյի վրա առաջին հարձակումը չէր։ Բայց մինչ այդ նրան հաջողվել էր անվնաս մնալ։

Միջադեպը տեղի է ունեցել Նայյարիթ նահանգում։ Նահանգապետ Անտոնիո Էչեւարիան անհապաղ հետաքննություն սկսելու կոչ է արել։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք