Ով ուզի՝ կարող է բացել տուրիստական գործակալություն. խաբված քաղաքացիների բողոքի ակցիան

12:20 | 10.10.2019

Ով ուզի՝ կարող է բացել տուրիստական գործակալություն. խաբված քաղաքացիների բողոքի ակցիան

«Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժել է 250 քաղաքացի, նրանք էլեկտրոնային տարբերակով գնել են տոմսեր, սակայն չվերթը չի իրականացվել, տոմսերի գումարն էլ չի վերադարձվել քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասածին տուժած քաղաքացիները։

Նրանք բողոքի ակցիա են իրականացնում, եւ Կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց գումարները, որը ըստ նրանց կազմում է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար։ Աննա Սահակյանն այս պահին կալանավորված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացիները պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են հանձնել, որպեսզի հետ ստանան իրենց գումարները։

«50-ից ավելի մարդիկ են դիմել, բաց ոչ մի փոփոխություն չենք տեսնում։ Արդեն 6 ամիս է խաբված ենք։ Սա մի հոգու գործ չի։ Կառավարությունը թող տուժած քաղաքացիներին հատուցում անի, գործին ընթացք տա։ Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել։ Թող լինի բավարար վերահսկողություն, որ այդ անձը, ում քրեական գործ է հարուցվել, այլեւս չկարողանա բացել տուրիստական կազմակերպություն։ Այս պահի դրության ինքն իր անունով չունի գույք, ամուսնալուծված է, ծնողներն էլ ուզում գրավի դիմաց ազատ արձակել, ու ոչինչ մենք չենք կարող անել, ամուսինը գործով կասկածյալ է։ Սկեսուրը եւս ներկա է եղել գումարները փոխանցելիս»,- պատմեց քաղաքացիներից մեկը։

Նրանք պատմեցին, որ Աննա Սահակյանի նկատմամբ, երբ հարուցվել է քրեական գործ, նա աշխատել է «Yerevan travel»- ում, եւ այդ ընթացքում բացել է նաեւ «Travelan» ընկերությունը. «12 միլիոն դրամ պարտք լինելով հանդերձ՝ ինքն ունեցել է թույլտվություն կրկին աշխատելու։ Թույլ տվեք ես աշխատեմ, այսինքն՝ մեր նման մարդկանց էլի ծուղակը գցեմ»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Աննա Սահակյանի հետ առերեսում չի եղել, եւ արդեն 4 օր է, զանգահարում են քննիչին, որպեսզի գործի ընթացքին տեղեկանան, սակայն նա զանգերին չի պատասխանում։

«Ամեն ինչով, կնիքով օրինական փաթեթը ձեռքումս է։ Մի անգամ է եղել քննությունը, գրավոր դիմումը ներկայացրել ենք եւ վերջ։ Մեզ չեն տեղեկացնում, գործի ընթացքին։  Խնդիրն այն է, որ ով ուզի տեղից վեր կենա կարող է բացել տուրիստական գործակալություն ու զբաղվի այդ գործունեությամբ, որոշ չափով նաեւ մարդկանց վնաս հասցնի»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք