«ԱՄՆ-ն երբեք չպետք է լիներ Մերձավոր Արևելքում». Թրամփ

18:53 | 09.10.2019

«ԱՄՆ-ն երբեք չպետք է լիներ Մերձավոր Արևելքում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն չպետք է իր ուժերն ուղղեր դեպի Մերձավոր Արևելք: Այս մասին նախագահը գրել է Twitter-յան իր էջում:

«Տարբեր խմբավորումների միջև պայքարը հարյուրավոր տարիներ է` չի դադարում: ԱՄՆ-ն երբեք չպետք է ներկա լիներ Մերձավոր Արևելքում: Դուրս են բերել մեր 50 զինվորներին... Հիմար, անվերջանալի պատերազմները մեզ համար վերջացած են»,-գրել է Թրամփը:

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ծրագրվող ռազմական գործողության ֆոնին Սիրիայի հյուսիսից դուրս է բերել իր զինվորականներին: Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մնացել է անփոփոխ:

Քիչ առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:

Թուրքիայի նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ չի աջակցի և չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք