Հայկական երգի օր՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

18:11 | 09.10.2019

Հայկական երգի օր՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Հոկտեմբերի 8-ին «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը՝ գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ, ելույթ ունեցավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց համար:

Միջոցառմանը հնչեցին ոչ միայն երաժշտական բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի անմահ ստեղծագործություններից, այլ նաեւ հայ ժողովրդական երգերի հարուստ ընտրանիից:

Համերգի կազմակերպիչներն այս միջոցառմամբ հետապնդում են մի գլխավոր նպատակ. անմահացնել ժողովրդական երգերի եւ Կոմիտասի լինելիությունն ու արվեստը Հայաստանի հնարավոր բոլոր անկյուններում:

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին եւ որպես երախտիքի խոսք՝ համերգի մասնակիցներին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած հուշանվերները։ Կազմակերպիչներին շնորհակալական խոսք ասացին նաեւ հիմնարկի վարչակազմի անդամները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք