«Տեխնոլոգիաները ժողովրդավարության «գործիքներից» մեկն են». Սերժ Թանկյանի ելույթը WCIT 2019-ում

16:22 | 09.10.2019

«Տեխնոլոգիաները ժողովրդավարության «գործիքներից» մեկն են». Սերժ Թանկյանի ելույթը WCIT 2019-ում

Հայաստանում անցկացվող «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, «System of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է ժողովրդավարության հարցում տեխնոլոգիաների դերի մասին:

«Տեխնոլոգիաները հիանալի գործիք են ժողովրդավարական շարժումների համար: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» դրա վառ օրինակն է: Հեղափոխության օրերին Facebook-ի դերը, շարունակաբար հեռարձակվող ուղիղ եթերները և դրանց վերջնական արդյունքը փայլուն կերպով ապացուցում են, թե որքան մեծ է տեխնոլոգիաների, բջջային սարքերի դերը քաղաքացիական անհնազանդության գործողություններում»,- ասել է նա:

Այսպիսով, ըստ երգչի, տեխնոլոգիան ժողովրդավարության գործիքներից մեկն է, սակայն կարող է տեղի ունենալ նաև հակառակը. «Այն, միևնույն ժամանակ, կարող է բացասական առումով «ծառայել» «ոչ կիրթ» ժողովրդավարական հասարակություններում»:

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 05:30 – 06:28 րոպեներին.

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք