Եվրոպացիները մեծ հույսեր ունեն Հայաստանի հետ կապված. պաշտոնյա

16:54 | 09.10.2019

Եվրոպացիները մեծ հույսեր ունեն Հայաստանի հետ կապված. պաշտոնյա

Հայաստանի համար Եվրոպան խոշոր ներդրող է հանդիսանում, ինչը վկայում է այն մասին, որ եվրոպացիները մեծ հույսեր ունեն այդ երկրի հետ կապված։ Այս մասին «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդությանը» համաժողովում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում հոկտեմբերի 9-ին ասաց Եվրոպական հանձնաժողովի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի վարչության տնօրեն Լյուք Դեւինը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ը մեծ կարեւորություն է տալիս երիտասարդության զարգացմանը եւ «Արեւելյան գործընկերության» շրջանակում, 10 տարիների ընթացքում անհատական մոտեցում է ցուցաբերել յուրաքանչյուր գործընկերոջը։ «2017-ին մեր ղեկավարները կամք ցուցաբերեցին 2020 թվականի ծրագրի ընդունման համար։ 10 տարում ԵՄ-ը երիտասարդության զարգացման ծրագրերում ներդրել է 340 մլն եվրո, «Էրազմուս» ծրագրով ֆինանսավորել է 140 մլն եվրո ԵՄ եւ ԱԳ երկրների 80 հազար մարդու համար, իրականացրել է որակավորման բարձրացման ծրագիր 80 մլն եվրոյի չափով։

Շուտով նախատեսվում է ներդնել 2 մլրդ տնտեսության ոլորտում, ինչը թույլ կտա ստեղծել ավելի քան 30 հազար նոր աշխատատեղ։ Շարունակվում են ծրագրերը բարձրագույն կրթության, պետական կառավարման մասնագետների փոխանակման, երիտասարդական խորհրդի ստեղծման ոլորտներում»,- նշել է նա։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք