Ղազախստանում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

12:17 | 09.10.2019

Ղազախստանում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ղազախստանում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում են Ալմաթիի շրջանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից:
 
Ըստ գերատեսչության՝ ցնցումները գրանցվել են չորեքշաբթի օրը ՝ 03.49-ին (Երևանի ժամանակով 01: 49-ին):
 
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 140 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի էներգետիկ դասակարգը 14.0 է: Խորությունը 10 կմ», - ասվում է հաղորդագրության մեջ:
 
Սաթի գյուղում ցնցումները զգացվել են 3 բալ ուժգնությամբ, Ալմաթիում` 2 բալ՝ MSK-64 սանդղակով:
 
«Ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն եղել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք