Նշվել են ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրները

15:42 | 08.10.2019

Նշվել են ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակակիրները

Ջեյմս Փիբլզը ԱՄՆ-ից եւ շվեյցարացիներ Դիդիե Քելոն ու Միշել Մայորը դարձել են ֆիզիկայի գծով 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրներ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գիտնականները պարգեւները կստանան աստղագիտության եւ աստղաֆիզիկայի ոլորտում կատարած աշխատանքների համար։

Ինչպես նշվում է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան մրցանակի մամլո ամփոփագրում, Մայորը եւ Քելոն արժանացել են «արեգակնանման աստղի ուղեծրում» առաջին էկզոմոլորակի հայտնաբերման համար, իսկ Փիբլզը՝ «ֆիզիկական տիեզերագիտության մեջ տեսական հայտնագործության» համար։

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին, շվեդ ձեռներեց եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896) մահվան օրը։

Յուրաքանչյուր մրցանակի գումարն այս տարի կկազմի ինը մլն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլար)։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք