Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ

18:11 | 30.09.2019

Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո տեղափոխվել է «Երևան–Կենտրոն» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում հետազոտության է ենթարկվել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք