Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-օգոստոսին աճել է 7%-ով, գնաճը կազմել է 1.8%. Վիճակագրական կոմիտե

12:56 | 25.09.2019

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-օգոստոսին աճել է 7%-ով, գնաճը կազմել է 1.8%. Վիճակագրական կոմիտե

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7%-ով։ Օգոստոս ամսվա ՏԱՑ-ը  հուլիսի համեմատ կազմել է 7.2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 7.6%:

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 9.5%-ով, 2018թ-ի օգոստոսի համեմատ՝ 16.8%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հուլիսի համեմատ 0,2%-ով:

Շինարարության ոլորտում աճը կազմել է 4.4%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները  3,5%-ով նվազել են։

Ըստ վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա ութ  ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9 %-ով,  ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 15.5 %-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1.8%-ով:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները դեռևս ներկայացված չեն: Այս տարվա ութ ամիսների ընթացքում հանրապետությունում  արտաքին առևտրաշրջանառության ոլորտը հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 2%-ով,  արտահանումն ավելացել է 4.6 %-ով,  ներմուծումը՝ 0,7%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-օգոստոս ամիսներին հանրապետության միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.7 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 4%-ով, օգոստոս ամսին հուլիս ամսվա նկատմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 3.4%-ով:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք