Վերին Լարսի անցակետի հերթերը գոյացել են սռնիների ծանրաբեռնվածության պատճառով

18:30 | 23.09.2019

Վերին Լարսի անցակետի հերթերը գոյացել են սռնիների ծանրաբեռնվածության պատճառով

Վերին Լարսի անցակետի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաներին դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Խնդիրը հիմնականում սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն է։

Այնուամենայնիվ, Հայաստանից արտահանվող բեռների համար այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիտարկում է խնդրին համակարգային լուծում տալու տարբերակը, որպեսզի հայաստանյան բեռնափոխադրողներն ապրանքն արտահանելուց առաջ ստուգեն բեռների համապատասխանությունը սռնիների ծանրաբեռնվածության նորմաներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, եւ խնդիրը մեր ուշադրության կետնրոնում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն մեկ շաբաթ է հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս– վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում էին, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչ 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք