Ռուսաստանը վավերացրել է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը

18:20 | 23.09.2019

Ռուսաստանը վավերացրել է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարության նիստում հայտարարել է, որ ստորագրել է Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վավերացման մասին որոշումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մեդվեդեւը բացատրել է, որ կլիմայի հնարավոր փոփոխությունները սպառնալիք են ներկայացնում էկոլոգիական հավասարակշռության, գյուղատնտեսության, եւ որ «ամենագլխավորն» է՝  հավերժական սառածության համար։ Նա նշել է, որ արտանետումների կրճատման աշխատանքները տարվում են «Էկոլոգիա» ազգային նախագծի շրջանակում։

Մոսկվայի կողմից համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել երեքուկես տարի առաջ։ 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք