Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ-ին

18:10 | 23.09.2019

Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ-ին

Աֆղանստանի խորհրդարանի պատվիրակությունը պատրաստ է մասնակցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Երեւանում անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ՀԱՊԿ ԽՎ): Այս մասին հայտարարել է Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Ռահման Ռահմանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայն ենք մասնակցել Հայաստանում անցկացվելիք ծրագրին»,- Վոլոդինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Ռահմանին:

Նա նշել է, որ Աֆղանստանի պատվիրակությունը պատրաստ է նաեւ Ռուսաստան այցելել: «Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեն եւ ընդլայնվեն»,- հավելել է Ռահմանին:

Նրա խոսքով՝ Աֆղանստանը կմասնակցի նաեւ հոկտեմբերին Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային անվտանգության հարցերով խորհրդարանական կոնֆերանսին:

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: 

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք