Մարդիկ պետք է հարմարվեն ապրել կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում. ԱՊՀ ՄԷԽ

17:03 | 17.09.2019

Մարդիկ պետք է հարմարվեն ապրել կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում. ԱՊՀ ՄԷԽ

Սեպտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի հերթական՝ հինգերորդ նիստը։

Հանդիպման ընթացքում Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մեկ տարի ժամկետով ընտրվեց ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության տարբերակները կլիմայի փոփոխություններին դիմակայելու հարցում, մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդները, էկոլոգիական ծրագրերի իրականացումը, միջազգային պայմանագրերը եւ համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ԱՊՀ Միջպետական էկոլոգիական խորհրդի անդամներին ակտիվ մասնակցության եւ դիրքորոշման համար՝ ուղղված առկա եւ հնարավոր նոր մարտահրավերների դեմ համատեղ պայքարին։

Տաջիկստանի կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Գուլմահմաձոդա Դավլաթշոկ Կուրբոնալին, իր հերթին, նշել է, որ եթե նախկինում հաճախ էին խոսում կլիմայի գլոբալ փոփոխությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին հակազդելու մասին, ապա հիմա արդեն խոսքը կլիմայական նոր պայմաններում գոյատեւելուն բնակչությանը պատրաստելու մասին է:

«Մենք ստիպված կլինենք ապրել եւ գոյատեւել նոր միջավայրում, նոր պայմաններում: Հիմա արդեն հստակ է, որ մեր առաջնահերթությունները փոխվել են»,- շեշտել է Տաջիկստանի ներկայացուցիչը:

Այս կապակցությամբ նա նշել է, որ ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունները նույնպես անհրաժեշտ է համապատասխանեցնել նոր իրողություններին, որ կարողանան համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին եւ առավել արդյունավետորեն գործեն:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք