Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

16:31 | 17.09.2019

Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին

Համացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ եւ Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու եւ դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:

Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որեւէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,- ասել է գերատեսչության  մամուլի ծառայության ղեկավարը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք