Շուտով հայտնի կդառնա Արցախի նախագահի Ազգային վերածնունդ կուսակցության թեկնածուն

17:58 | 14.09.2019

Շուտով հայտնի կդառնա Արցախի նախագահի Ազգային վերածնունդ կուսակցության թեկնածուն

2019թ. սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ: Որոշվեց հանձնարարել կուսակցության տարածքային կառույցներին՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հրավիրել տարածքային ժողովներ և 2020թ. նախընտրական համագումարի համար առաջարկել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու և ԱՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

Գործադիր մամինը, հաշվի առնելով 2019թ. մարտին կայացած համագումարի որոշումը, մերժեց նախագահի միասնական թեկնածուի շուրջ այլ կուսակցությունների հետ բանակցություններ վարելու առաջարկները:

Հիշեցնենք, որ 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Համագումարի հայտարարության մեջ նշվում էր, որ որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք