Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2000 երեխաների մնացորդներ

16:06 | 14.09.2019

Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2000 երեխաների մնացորդներ

Ամերիկյան Իլինոյս նահանգում ընտանեկան բժշկի տանը, որն զբաղվում էր հղիության արհեստական ընդհատումներով, հայտնաբերվել են ավելի քան 2200 չծնված երեխաների մնացորդներ, տեղեկացնում է Fox News-ը։

Սարսափելի գտածոն հայտնաբերել են բժիշկ Ուլրիխ Քլոպֆերի հարազատները, որը մահացել էր այս տարվա սեպտեմբերի 3-ին։

Նշվում է, որ ներկայում չկան վկայություններ այն մասին, որ բժիշկը հղիության ընդհատումներով զբաղվել է իր տանը։

Հայտնի է, որ 2015 թվականին բժշկին զրկել են բժշկական լիցենզիայից 13-ամյա աղջկա հղիությունն ընդհատելու մեղադրանքով։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք