Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թ. տարեկան հաղորդումը

12:02 | 13.09.2019

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թ. տարեկան հաղորդումը

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018 թվականի տարեկան հաղորդման սեղմագիրը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Փաստաթղթում պարզ տարբերակով ներկայացված է տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։

USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված սեղմագրում տեղ են գտել վիճակագրական տվյալներ 2018 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության վերաբերյալ, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ռազմավարական զարգացման ուղղությունները և այլն։

Մանրամասները՝ սեղմագրում։

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք