ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

16:44 | 12.09.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ

ՀԱՊԿ գլավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է Հայաստանում օրախնդիր հարցը Ադրբեջանի հետ կազմակերպության համագործակցության մասին:

Երեւանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Ադրբեջանին որեւիցե կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցին՝ Սեմերիկովը նշեց, որ ինքը կազմակերպությունում վարչական պաշտոնատար անձ է: «Դիտորդ, գործընկեր, անդամ դառնալու բոլոր դիմումները կամ խնդրանքները պետք է սահմանված կարգով ստացվեն ՀԱՊԿ քարտուղարություն: Ինձ մոտ Ադրբեջանից ոչ մի դիմում չկա: Հարցը չի քննարկվել: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ամբիոնից ասել է: Սեփական կարծիք է հայտնել, եւ սկսվում է հարցը: Դա մի տեսակ ճիշտ չէ: Կան ընթացակարգի կանոններ: Կան դրույթներ, որոնք հաստատել են պետությունների ղեկավարները: Կան գործընկերներին եւ դիտորդներին ներկայացվող պահանջներ, եւ դրանց պետք է անշեղորեն հետեւեն: Դրանից հետո միայն կարող է քննարկվել անդամության կամ գործընկերության, կամ դիտորդության մասին հարցը»,- հիշեցրեց Սեմերիկովը՝ խորհուրդ տալով փաստաթղթերին ծանոթանալ կազմակերպության կայքում:

Դիտարկմանն այն մասին, որ րոպեներ առաջ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը նման հնարավորությունը չի բացառել, Սեմերիկովը նկատեց. «Եկեք ելնենք իրավանորմատիվային բազայից: Բոլոր որոշումները, հատկապես անդամությանը, գործընկերությանը, դիտորդությանն առնչվող եւ մյուս հարցերը ընդունվում են բացառապես կոնսենսուսով, համաձայնությամբ: Եթե պետությունների համաձայնությունը չլինի, որոշումը չի ընդունվի: Կանոնադրություն կա, եւ դուք, հավանաբար, բազմիցս համոզվել եք, որ նույնիսկ գլխավոր քարտուղարին նշանակելիս պատմությունը որքան երկարեց՝ մինչեւ հասանք կոնսենսուսի, մինչեւ պետությունների ղեկավարները որոշումը չստորագրեցին, այն չընդունվեց: Այն, ինչ Յուրի Իվանովիչը ասաց, ասել է այն տեսանկյունից, որ մեր դռները ոչ մեկի առաջ փակ չեն: Մեզ մոտ ցանկացած պետություն կարող է գործընկեր, անդամ կամ դիտորդ դառնալու ցանկություն հայտնել: Բայց կան որոշակի սահմանափակումներ, որոնք շարադրված են նորմատիվ փաստաթղթերում: Իսկ միջանցքներում շատ բան կարող են խոսել»:

Զենք վաճառելու մասին ռեպլիկին Վալերի Սեմերիկովը պատասխանեց. «Ես զենք չեմ վաճառում»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք