Նախարարների 80 տոկոսը չի ծխում. ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում. Փաշինյան

15:02 | 12.09.2019

Նախարարների 80 տոկոսը չի ծխում. ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում. Փաշինյան

Մեր կառավարությունը երեւի ամենաչծխող կառավարություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունում ծխողների թիվը 20 տոկոս է: Նախարարների 80 տոկոսը չի ծխում: Մարզպետների 100 տոկոսը չի ծխում, ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում»,-ասաց նա:

Փաշինյանը նաեւ հավելեց. «Ես ինքս ծխող եմ եղել շատ երկար տարիներ, բայց ի վերջո, թողել եմ ծխելը: Ուրախ ու հպարտ եմ այդ որոշման համար: 2004 թվականից այս կողմ չեմ ծխում»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք