Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհիմնվի ռեստորանային համալիր

13:38 | 12.09.2019

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհիմնվի ռեստորանային համալիր

Այսօր կառավարությունը հերթական նիստին որոշում կայացվեց թույլատրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեստորանային համալիրի հիմնումը: Հարցը չզեկուցվող էր:

Ըստ որոշման նախագծի` Մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ըստ հիմնավորման` վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 ՀՀ դրամ, որի 20% ուղղվում է Կազմակերպության բյուջե, իսկ մնացած 80% ՀՀ պետական բյուջե:

Ընկերությունը պարտավորվում է սույն որոշման համաձայն կնքված վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կատարել 356 մլն. ՀՀ դրամի անբաժանելի և բաժանելի ներդրումներ, իսկ մեկ տարվա ընթացքում ստեղծել առնվազն 40 աշխատատեղ՝ համաձայն իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի: Սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, ընկերությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 % չափով:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք