Այնպիսի սահմանափակումներ են եղել, որ պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում. Փաշինյան

13:18 | 12.09.2019

Այնպիսի սահմանափակումներ են եղել, որ պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում. Փաշինյան

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններին, որով նախատեսվում է իրավապահներին հնարավորություն տալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ ոչ միայն կասկածյալների եւ մեղադրյալների վերաբերյալ, այլեւ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց հետ առնչություն ունեցողների:

Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, ով նշեց, որ գործող օրենսդրությամբ իրավապահ մարմինները սահմանափակված են այն սուբյեկտներով, ում առնչությամբ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

«Մասնավորապես Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հնարավոր է  տեղեկություններ ստանալ միայն կասկածյալ կամ մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ. Սա քննադատվել է միջազգային կառույցների կողմից որպես խոչընդոտ ֆինանսական, մասնավորապես, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Խնդիրն այն է, որ հաճախ բանկային տվյալները, որ էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ օրինակ նրանց հետ փոխկապակցված անձի»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ հաճախ այն տվյալները, որոնք թույլ կտային անձին ներգրավել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահներին: Փոխնախարարն ընդգծեց, որ այս նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը, մասնավորապես, սկանդինավյան երկրների փորձը, որտեղ չկա բանկային տվյալների տրամադրման սուբեկտային սահմանափակում:

«Նախագծով առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բակային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման: Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոց դեպքում՝ միայն կարող է ներկայացվել նման միջնորդություն: Բացի այդ, քննիչը նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատման»,-ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում: Կիսապայքարն ընդունելի չէ: Մենք այս ընթացում ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան, նրա փեսան ապօրինի կերպով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել: Այդ գույքը ֆորմալ ձեւակերպված է ուրիշ մարդու անունով,. Այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան: Այդ գույքը վաճառվել է: Մենք իմացել ենք, որ այդ գույքը վաճառվելու է եւ փողը երկրից դուրս է բերվելու: Այնպիսի սահմանափակումներ են եղել օրենսդրությամբ, որ կամ մենք պետք է շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, կամ պետք է լուռ հետեւեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում:

Մենք պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ որեւէ կասկած չլինի հասարակության մոտ այս առումով: Սա մեր ամենակարեւոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է: Այս հարցը պետք է լուծվի»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց, թե ինչպես է լինելու, եթե փողերը փոխանցվեն կանխիկ եղանակով, ոչ թե բանկային համակարգով, ինչին Փաշինյանն արձագանքեց. «ՃՈ-ն կանգնեցնում է այն ֆուռը, որով տեղափոխվում է փողը եւ այդպես բացահայտվում է: Քիչ հավանական է, որ այդ փողը բազմոցի մեջ պահած է, էլի ինչ-որ բանկից պետք է դուրս գա: Եթե մենք իրավասություն ունենք խուզարկել տունը եւ դոշակի տակ պահած փողը գտնել, ուրեմն համարժեք իրավասություն պետք է ունենանք նաեւ հաշվեհամարին պահած փողը գտնել եւ փոխանցումը նայել»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք