Ֆրանսիայի կառավարության երկու նախարար նամակներ է ստացել, որոնցում փամփուշտներ են եղել

18:38 | 11.09.2019

Ֆրանսիայի կառավարության երկու նախարար նամակներ է ստացել, որոնցում փամփուշտներ են եղել

Անհայտ անձինք Ֆրանսիայի կառավարության երկու նախարարի՝ էկոնոմիկայի նախարար Բրունո լը Մերին եւ պետական գործողության եւ պետֆինանսների նախարար Ժերալդ Դարմանենին, սպառնալիք պարունակող նամակներ են ուղարկել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բե-էֆ-էմ հեռուստաալիքին։

Նրա տվյալներով՝ նամակներում փամփուշտներ են եղել։ Նամակների տեքստում անհայտ անձինք սպառնացել են հաշվեհարդար տեսնել նախարարների հետ։

Անցած շաբաթ կառավարող «Հանրապետություն, առաջ» կառավարող կուսակցության  տարածաշրջանային մի շարք ներկայացուցչություններ ենթարկվել են կառավարության սոցիալ-տնտեսական գծից դժգոհ անհայտ անձանց հարձակումներին։ Միաժամանակ, էկոլոգիական շարժման ակտիվիստները սկսել են տարբեր քաղաքների քաղաքապետարաններից հափշտակել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դիմանկարները, որպեսզի այդկերպ արտահայտեն իրենց դժգոհությունը «իշխանությունների անգործությունից կլիմայի պաշտպանության հարցերում»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք