21-ամյա կինը և 27-ամյա տղամարդը վնասվածքներ են ստացել Երևանում միաճոպան կախովի ճոպանուղուց օգտվելիս

13:17 | 11.09.2019

21-ամյա կինը և 27-ամյա տղամարդը վնասվածքներ են ստացել Երևանում միաճոպան կախովի ճոպանուղուց օգտվելիս

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրոսկրի բեկորային կոտրվածք» և «կոնքոսկրի և բազուկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա տղամարդ և 21-ամյա կին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ին, նրանք օգտվել են Կոմիտասի պողոտայից Ալիխանյան եղբայրների փողոց տանող միաճոպան կախովի մարդատար ճոպանուղուց, սակայն տեղաշարժը հսկող աշխատակցի կողմից ժամանակին չարգելակելու պատճառով դիպել են մետաղյա պարաններին և հենարաններին՝ ստանալով վնասվածքներ:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք