ԵՄ-ն պետք է համոզի Թրամփին հրաժարվել «անխոհեմ» առեւտրային քաղաքականությունից

18:53 | 10.09.2019

ԵՄ-ն պետք է համոզի Թրամփին հրաժարվել «անխոհեմ» առեւտրային քաղաքականությունից

Եվրամիությունը փորձելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել «ընդունել իր գործողությունների սխալ լինելը» եւ հրաժարվել «անխոհեմ» առեւտրային քաղաքականությունից, ասել է առեւտրի հարցերով եվրահանձնակատարի պաշտոնին առաջադրված Ֆիլ Հոգանը, փոխանցում է Reuters-ը:

«Անկասկած, Թրամփը հստակ ցույց է տվել, որ նախընտրում է առեւտրային պատերազմները, այլ ոչ թե առեւտրային համաձայնագրերը: Եթե նա պահպանի պրոտեկցիոնիզմի այս կոնկրետ միտումը, ես ակնկալում եմ, որ Եվրամիությունը հետագայում եւս ամբողջ աշխարհում գործարքներ կկնքի»,- ասել է Հոգանը իռլանդական RTE ալիքին:

«Մենք, բնականաբար, հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Թրամփին ստիպենք ընդունել իր գործողությունների սխալ լինելը, եւ հույս ունեմ, որ նա մասնակիորեն կհրաժարվի անխոհեմ վարքագծից, որի ականատեսն ենք Չինաստանի հետ նրա հարաբերություններում եւ այն բանում, որ նա Եվրամիությունը նկարագրել է որպես անվտանգության սպառնալիք»,- ասել է Հոգանը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք