Դեռահասը բացահայտել Է 27-ամյա վաղեմության գործը

18:18 | 10.09.2019

Դեռահասը բացահայտել Է 27-ամյա վաղեմության գործը

Ջանեթ Ֆարիսի ընտանիքն արդեն հաշտվել Էր այն մտքի հետ, որ նրան ողջ չեն տեսնելու. չԷ որ իրավապահ մարմիններն այդպես Էլ չկարողացան պատասխան տալ նրանց եւ ոչ մի հետք չգտան: Բայց այն միտքը, թե ինչ Է նրա հետ տեղի ունեցել, երկար տարիներ ազգականներին հանգիստ չԷր տալիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կնոջ անհետանալու գաղտնիքը, որը 1992 թվականին կորել Էր, հարսանիքի ուղեւորվելով կանադական Ալբերտա, բացահայտվել Է միանգամայն պատահաբար: Միջադեպից 27 տարի անց 13-ամյա Մաքս Վերենկան իր մոր հետ միասին հանգստանում Էր Գրիֆին լճի ափին: Եվ, նավակով զբոսնելիս, ջրի տակ ինչ-որ տարօրինակ բան Է նկատում, գրում Է Unilad-ը:

Խորտակված առարկան իր ուրվագծերով նմանվում Էր ավտոմեքենայի: Եվ մայրը որդու հետ հիշել են այն վթարը, որն այդ վայրում տեղի Էր ունեցել 2009 թվականին: Վրդովվելով, որ մեքենան դեռ չեն հանել ջրից, նրանք դիմել են ոստիկանությանը: Բայց իրավապահները հայտարարել են, որ իրենք այն ժամանակ բարեխղճորեն են կատարել իրենց աշխատանքը: Այնուամենայնիվ, իրավապահները կրկին ժամանել են այդ վայրը, բայց ոչինչ չեն հայտնաբերել:

Նման իրավիճակը համառ դեռահասին չի գոհացրել: Իր ասածները հաստատելու համար նա սուզվում Է ջրի տակ եւ խորտակված տեխնիկան նկարահանում GoPro խցիկով: Արդեն այդ ժամանակ ոստիկանները ջրից դուրս են բերել Honda Accord հին ավտոմեքենան եւ ցնցված Էին: Ներսում գտնվում Էր կորած 69-ամյա Ջանեթ Ֆարիսի մարմինը եւ փաստաթղթերը: Ենթադրվում Է, որ այդ ճակատագրական օրը նա գլուխ չի հանել ավտոմեքենայի կառավարումից եւ ընկել Է լիճը: Այժմ կնոջը վերջապես կկարողանան հողին հանձնել, նրա ընտանիքը դրա համար շնորհակալ Է պատանի դետեկտիվին, հաղորդել Է Life-ը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք