Թուրքիայում իշխող կուսակցությունը ձայներ է կորցնում, այդ ձայների մեծ մասը գնում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը. հարցում

16:27 | 10.09.2019

Թուրքիայում իշխող կուսակցությունը ձայներ է կորցնում, այդ ձայների մեծ մասը գնում է «Ազգայնական շարժում» կուսակցությանը. հարցում

Թուրքիայում գործող «Եվրասիա» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազն իր թվիթերյան էջում մեկնաբանել է սեպտեմբերի 1-7-ն անցկացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերել են Թուրքիայի քաղաքական կուսակցությունների նկատմամբ վստահությանը:

Թուրքիայի ներքաղաքական դաշտում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած, ներկայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, ըստ հարցվածների, աջակիցների թվով առաջին տեղում է, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ թվով աջակիցների է կորցրել և շարունակում է կորցնել: Էրդողանի վարած քաղաքականությանն աջակցում է հարցվածների ոչ ավելի, քան 40%-ը:

Հատկանշական է, որ ըստ «Եվրասիա» կենտրոնի ղեկավարի՝ Թուրքիայում իշխող կուսակցության կորցրած աջակիցների մեծ մասը սկսում են աջակցել «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ նույն ինքը «Գորշ գայլերի» կուսակցությանը:

Նշենք նաև, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը 4-րդ տեղում է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք